1114 դիտում
19:53 19-08-2024
Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցչությունը բողոք է ներկայացրել Անվտանգության խորհրդին՝ կապված իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից լիբանանյան տարածքների, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութի ձայնային պատնեշը խախտելու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բողոքը ներկայացվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, դոկտոր Աբդալլահ Բու Հաբիբի հանձնարարականի հիման վրա:
Բողոքում Լիբանանը դատապարտել է այդ խախտումները, որոնք Լիբանանի ինքնիշխանության և օդային տարածքի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի (թողարկված 2006թ.) կոպտագույն խախտում են:
Նշվում է, որ այդ գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք դրույթներ: Դրանք արգելում են կոլեկտիվ պատժի և հոգեբանական ահաբեկման այն բոլոր մեթոդները, որոնք կիրառվում են Իսրայելի կողմից՝ ահաբեկելու և խուճապ տարածելու համար հասարակության առավել խոցելի շերտերի, մասնավորապես՝ երեխաների շրջանում։

Նմանատիպ նյութեր
1183 դիտում
16:34 27-10-2024
Լիբանանը բողոք է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ՝ պահանջելով դատապարտել Իսրայելի ներխուժումն իր տարածք
1593 դիտում
18:54 03-11-2020
Մոնղոլիան ՄԱԿ-ին բողոք է ներկայացրել «Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
610 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
928 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
763 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին