1327 դիտում
13:21 21-08-2024
Բաքուն COP 29-ը օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը. Արցախի ԱԺ
2024թ. նոյեմբերի 11-22-ը Բաքվում նախատեսվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին մասնակցելու հրավեր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտոնական պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ և բազմաթիվ լրագրողներ: Միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը և շեղելու հանրային կարծիքը իր երկրի էության հետ շաղկապված ոճրագործություններից։ Այդ մասին ասված է Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների միասնական կոչի մեջ:
«Կասկածից վեր է նաև, որ նշված համաժողովին հրավիրված պաշտոնյաների և կառույցների անտարբեր մոտեցումը Ադրբեջանի ոճրագործությունների նկատմամբ այդ երկրի ղեկավարության կողմից դիտարկվելու է որպես քաջալերանք՝ իրականացված ու շարունակվող հանցագործությունների, որի ցանկից կարելի է առանձնացնել.
- Արցախում 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկված էթնիկ զտումները՝ որպես ցեղասպանություն և մարդկության դեմ իրականացված հանցագործություն
- Ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք եւ ուժի կիրառման սպառնալիքով ճնշումները ՀՀ-ի վրա
- Բաքվի կողմից պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների նկատմամբ կեղծ մեդադրանքները, վերաբերմունքն ու նրանց անորոշ ճակատագիրը
- Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է նաև Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգության ոչնչացման, յուրացման և ինքնությունը կեղծելու գործուն քայլերով։
Վերոնշյալ հանցավոր գործողությունների շարքը կարելի է երկար շարունակել: Մարդկությանը հուզող գլոբալ հարցերի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի անվան տակ այս արարքների քողարկումը միայն ու միայն խորացնելու է անվստահության ու անկայունության մթնոլորտը, որն Ադրբեջանի կողմից պարտադրվել է Հարավային Կովկասի տարածաշրջանին 2020թ. 44-օրյա պատերազմի, լիակատար շրջափակման և ցեղասպանության սպառնալիքի ներքո Արցախի Հանրապետության բռնազավթման և ամբողջովին հայաթափելու միջոցով:
Կոչ ենք անում համայն հայությանը և տարածաշրջանի՝ խաղաղությամբ շահագրգիռ երկրներին, կազմակերպություններին ու անհատներին միանալ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի եւ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի սկսած արշավին՝ տեղեկատվական դաշտում, սոցիալական ցանցերում եւ անհատական հաղորդակցություններով բացահայտել Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղել միջազգային հանրությանը:
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»,-գրված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր
2423 դիտում
09:18 12-03-2022
Կրեմլն օգտագործում է Անվտանգության խորհուրդը՝ աշխարհին մոլորեցնելու համար․ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան. «Ամերիկայի ձայն»
6063 դիտում
15:08 08-02-2017
ԼՂՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի հերթական ցնդաբանության ու միջազգային հանրությանը մոլորեցնելու խղճուկ փորձի մասին
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
931 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»