211652_close_icon
views-count628 դիտում article-date 09:43 23-08-2024

ՉԺՀ Պետխորհրդի վարչապետը ՌԴ այցից հետո մեկնել է Բելառուս

Ռուսաստան այցից հետո Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետ​​խորհրդի վարչապետ Լի Ցյանը մեկնել է Բելառուս, որտեղ հանդիպել է երկրի բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Լի Ցյանի այցի ընթացքում Բելառուսը և Չինաստանը ստորագրել են փաստաթղթերի «ծանրակշիռ» փաթեթ, որը բացահայտում է առևտրի, ներդրումների, արդյունաբերական համագործակցության զարգացման և խորացման, գիտատեխնիկական համագործակցության ներուժը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Նշվում է, որ շուրջ 1 մլրդ դոլար արժողությամբ արդյունաբերական 5 նախագծի մեկնարկ է տրվել։ Համաձեյնացման փուլում է 2 մլրդ դոլար գումարի 12 արդյունաբերական նախագիծ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չինաստանի Պետխորհրդի վարչապետն այցելել էր Ռուսաստան, որտեղ Չինաստանն ու Ռուսաստանը ստորագրել էին ռուս-չինական ներդրումային համագործակցության ծրագիրը և 15 այլ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։

Նմանատիպ նյութեր