211652_close_icon
views-count946 դիտում article-date 19:44 23-08-2024

Սերժը 45 տարվա ընկերս է եղել. նա իմ մեծագույն հենասյուներից էր. Հրանուշ Հակոբյան

Սերժ Սրապիոնյանի հոգեհանգստի արարողությունը մասնակցում էր նաև ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Սերժը 45 տարվա ընկերս է եղել, ցավում եմ, որ այսօր նրա մասին անցյալ ժամանակով պիտի խոսեմ։ Նա աչքի էր ընկնում սկզբունքայինությամբ, համարձակությամբ, գրականտության ահռելի գիտակ էր, մշակութաբան էր։ Նա զորաշարժի էր ենթարկում Սփյուռքը, նա իմ մեծագույն հենասյուներից էր»,–լրագրողների հետ զրույցում ասաց Հրանուշ Հակոբյանը։ Նա պատմեց, որ ընդամենը երեք օր առաջ էր զրուցել Սերժ Սրապիոնյանի հետ։

«Վերջին անգամ խոսել ենք նրա առողջական խնդիրներից։ Ասաց՝ վիրահատությունից հետո իրեն լավ է զգում, հույս ուներ, որ լավ է լինելու»,–հիշեց ՀՀ Սփյուռքի նախկին նախարարը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում գրականագետ Սերժ Սրապիոնյանի հոգեհանսգտի արարողությունը։

Նմանատիպ նյութեր