211652_close_icon
views-count769 դիտում article-date 20:52 23-08-2024

Երևանի և մոտակա մարզերի ՆԳՆ անձնագրային բաժինները կաշխատեն նաև օգոստոսի 24-ին

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են՝ օգոստոսի 24-ին կաշխատեն անձնագրային հետևյալ բաժինները.
 
Երևանում՝ Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Կենտրոն 1, Աջափնյակի, Դավիթաշենի, Նուբարաշենի,
 
Կոտայքի մարզում՝ Աբովյանի, Եղվարդի,
 
Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի, Արմավիրի,
 
Արարատի մարզում՝ Արտաշատի, Մասիսի,
 
Արագածոտնի մարզում՝ Աշտարակի։
 
Երևանում և մոտակա մարզերի անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։

Նմանատիպ նյութեր