211652_close_icon
views-count646 դիտում article-date 21:14 23-08-2024

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է ամերիկյան սպառազինությամբ ՌԴ տարածքի վրա հարվածների խորության ավելացման հեռանկարները

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է ամերիկյան սպառազինությամբ ՌԴ տարածքի վրա հարվածների խորության ավելացման հեռանկարները։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք դեռ շարունակում ենք խոսակցությունները նրանց հետ»,- լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում ասել է Քիրբին:

Միևնույն ժամանակ, Քիրբին հավելել է, որ այս ոլորտում ԱՄՆ քաղաքականության մեջ դեռևս փոփոխություններ չկան:

«Ես այսօր ոչինչ չունեմ ասելու քաղաքականության մեջ այս կամ այն ուղղությամբ որևէ տեղաշարժի մասին», - պնդել Է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր