211652_close_icon
views-count691 դիտում article-date 19:32 25-08-2024

Սիրիայի և Թուրքիայի մերձեցման գործընթացում առաջընթաց չկա. Ասադ

Այս պահին Սիրիայի և Թուրքիայի մերձեցման գործընթացում առաջընթաց չկա՝ չնայած միջնորդների՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի և Իրաքի ջանքերին։

Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը, հաղորդում է, ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանը, Իրանն ու Իրաքը Թուրքիայի հետ հաշտեցման նախաձեռնություններով են հանդես եկել, և մենք դրական ենք արձագանքել դրանց, սակայն ոչ մի առաջընթաց չի գրանցվել՝ հակառակ միջնորդների անկեղծությանը»,-ասել Է Ասադը:

Սիրիայի ղեկավարը նշել է, որ երբ պայմանավորվածությունները ձեռք են բերվում, դրանք հայտարարվում են համատեղ հայտարարությամբ, որը դառնում է համատեղ հարաբերությունների հիմքը և ներառում է բանակցություններ՝ մերժելով կողմերից որևէ մեկի կողմից երկակի ստանդարտների կիրառումը։

«Ճիշտ չեն թուրքերի հայտարարություններն այն մասին, որ Սիրիան պատրաստ չէ բանակցությունների նախքան Սիրիայի տարածքից թուրքական ուժերի դուրսբերումը։

Կարևոր է, որ մենք ունենանք հստակ փուլեր, և ցանկացած նախաձեռնության հիմքը պետք է լինի ինքնիշխանությունը»,-նշել Է Ասադը։

Նմանատիպ նյութեր