211652_close_icon
views-count1413 դիտում article-date 10:34 10-08-2019

Փոմփեոն հայտարարել է Սիրիայի շուրջ ԱՄՆ-ի և Թուրքիայի դիրքորոշումների մերձեցման մասին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է Սիրիայի շուրջ բանակցություններում ԱՄՆ-ի և Թուրքիայի դիրքորոշումների մերձեցման մասին։ Այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի էջում։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև բանակցությունները լուրջ առաջընթացի են հանգեցրել Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգությունն ապահովող մեխանիզմ սկսելու հարցում։ Փոմփեոն նաև նշել է, որ այնտեղ անվտանգության գոտիների հայտնվելը կարող է օգնել տարածաշրջանում խաղաղություն հաստատել։

Նմանատիպ նյութեր