1339 դիտում
19:12 26-08-2024
էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հաճախակի ընդհատումների խնդիրն ունի հրատապ լուծման անհրաժեշտություն. ՄԻՊ
Վերջին ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա նախաձեռնված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հաճախակի ընդհատումների, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերում տեղակայված հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերում հնչող բարձր երաժշտության, աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ խնդիրներն ավելի են սրվել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
«Այս առումով խիստ մտահոգիչ է այն, որ տևական ժամանակ Պաշտպանի կողմից բարձրացվող և լրջագույն բացասական հետևանքների հանգեցնող խնդիրներին դեռևս լուծում չի տրվում:
Հարկ է ընդգծել, որ նշված ոլորտներում պետությունն ունի կոնկրետ պարտավորություններ ինչպես նշված խնդիրների հաղթահարման պատշաճ կառուցակարգեր մշակելու, այնպես էլ դրանք հետևողականորեն իրացնելու տեսանկյունից:
Այս խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն, և Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու դրանց ամբողջական լուծման հարցում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր
1665 դիտում
11:31 28-08-2015
Հակամարտության լուծման համար բարձր մակարդակով նոր պարտավորությունների անհրաժեշտություն կա. Ջ. Ուորլիք
Այս բաժնից
769 դիտում
17:40 19-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1018 դիտում
16:35 19-01-2025
Մայր Տաճարում աղոթք է կատարվել՝ գերեվարված հայորդիների համար