211652_close_icon
views-count1641 դիտում article-date 11:31 28-08-2015

Հակամարտության լուծման համար բարձր մակարդակով նոր պարտավորությունների անհրաժեշտություն կա. Ջ. Ուորլիք

Մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը և բանակցային գործընթացի զարգացման քննարկմանը, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա նշել է, որ համանախագահները ծրագրում են աշնանը այցելել տարածաշրջան, սակայն դեռևս հստակեցված չէ այցի օրը: «Անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ հանդիպմանը՝ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին և բանակցային գործընթացի զարգացման քննարկմանը: Խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման համար ամենաբարձր մակարդակով պատրաստված պարտավորությունների անհրաժեշտություն կա»,-ընդգծել է Ուորլիքը:

Նմանատիպ նյութեր