211652_close_icon
views-count784 դիտում article-date 19:50 26-08-2024

Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի աշխատակազմին է ներկայացվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանի մշակույթի և տուրիզի վարչության պետ Գոշ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Սայաթ – Նովայի անվան երաժշտական դպրոց և աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Նազարյանին:

«90-ամյա պատմությամբ դպրոցն իր մեծ դերն ունի քաղաքի մշակութային կյանքում: Կրթական գործընթացի բարելավման և զարգացման նոր հնարավորությունների համար համայնքը նախատեսում է բովանդակային փոփոխություններ: Համայնքային ծառայության և մշակույթի ոլորտում պարոն Նազարյանի երկարամյա աշխատանքը, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները թույլ կտան վերհանել առկա խնդիրներն ու գտնել արդյունավետ լուծումներ»,-նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Քաղաքապետի տեղակալն ընդգծել է նաև, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել թվային տեխնոլոգիաների կիրառմանը:

Այցի ընթացքում քննարկվել են նաև դպրոցի՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, կարիքները: Թեև վերջին տարիներին կրթօջախում իրականացվել են մասնակի նորոգման աշխատանքներ, շենքն այսօր ունի պայմանների ընդհանուր բարելավման, գույքի և երաժշտական գործիքների թարմացման անհրաժեշտություն:

Նմանատիպ նյութեր