211652_close_icon
views-count844 դիտում article-date 23:05 26-08-2024

Դպրոցի բովանդակային կառավարումը նոր պահանջներ է դնում հավակնորդների առջև․ Ժաննա Անդրեասյան

Դպրոցի բովանդակային կառավարումը նոր պահանջներ է դնում հավակնորդների առջև, Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Տնօրենների թափուր տեղերի համար իրականացվող մրցույթները ցույց են տալիս, որ ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիր ունենք։ Այդ կարողությունների զարգացման և ոլորտում մասնագիտական անհրաժեշտ ռեսուրսը ձևավորելու համար սկսում ենք դասընթաց՝ Կրթության կառավարում և առաջնորդություն ծրագրով։

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնել կրթական ծրագրի մշակման, որակի գնահատման և կրթական կառույցի ռազմավարական կառավարման գիտելիքները, հմտությունները և ունակությունները։ Վերապատրաստման ծրագրի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիր։

Դիմել կարող են տնօրենին ներկայացվող օրենսդրական պահանջներին համապատասխանող անձինք, մինչև սեպտեմբերի 20-ը»,- գրել է Անդրեասյանը։

Նմանատիպ նյութեր