211652_close_icon
views-count991 դիտում article-date 19:52 27-08-2024

ԱԺ աշխատակազմի գործառույթները ներկայացվել են դպրոցականներին

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ «Ժողովրդավարության իրացում․ հանրաքվե եւ ազատ ընտրություններ, ՀՀ ընտրական համակարգ» թեմայով «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցները խոսել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։

«Դպրոցականներին ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը ներկայացրել է ԱԺ աշխատակազմի գործառույթները, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունները։

ԱԺ նախագահի գրասենյակի գործառույթների, գրասենյակի ու աշխատակազմի համագործակցության մասին աշակերտներին պատմել է ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը։

Պատանիներին արարողակարգի առանձնահատկություններին, պետական համակարգի արարողակարգի գործառույթներին է ծանոթացրել ՀՀ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը։

Աշակերտների ու բանախոսների միջեւ հարցուպատասխանի ձեւաչափով անցկացվել է քննարկում։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ծրագրի մասնակիցները ծանոթացել են նկարչի ստեղծագործական բոլոր շրջանների ու ժանրերի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր