211652_close_icon
views-count1087 դիտում article-date 12:59 28-08-2024

Տիգրան Ավինյանը ծանոթացել է Բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի շինարարության ընթացքին

Երևանի բուսաբանական այգու շուրջ 50 հա-ն Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ» կդառնա: Նախագիծ դարձած գաղափարը տպավորիչ է չափերով ու կարևորությամբ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ պուրակը կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները, կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի:

Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ այգու բուսականության խնամքը: Կարդիականացվի նաև արտաքին լուսավորությունը:

«Կյանքի պուրակ»-ը կյանքի կոչելու համար պետական բյուջեից 4.6 մլրդ դրամ է հատկացվել: Անխնամ ու ամայի տարածքը նոր՝ կյանքի շարունակականության, վերածննդի ու ապրեցնող խորհուրդ կստանա:

Մանրամասնեը՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր