211652_close_icon
views-count784 դիտում article-date 22:20 29-08-2024

Հիմնանորոգված մանկապարտեզները կլինեն ավելի հարմարավետ և ընդարձակ

Անբարեկարգ և սեյսմիկ անվտանգության չափորոշիչներին չհամապատասխանող մի շարք մանկապարտեզներ ամբողջությամբ հիմնանորոգվում, իսկ մի մասը վերանորոգվում են, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Նոր չափորոշիչներին համապատասխան կառույցներն առավել հարմարավետ և ընդարձակ կլինեն: Հիմնանորոգված նախակրթարանները կունենան նոր խմբասենյակներ ու հնարավորություն կտան ավելի շատ երեխաների ընդունել: Նոր մանկապարտեզները հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների կարիքների համար։ 

Շենքերի ներքին և արտաքին հարդարման ավարտից հետո կմեկնարկեն բակերի բարեկարգման և մանկական խաղահրապարակների կառուցման աշխատանքները։ Մանկապարտեզների նախագծման գործընթացում հաշվի է առնվել տարահանման ելքերի առկայությունը։ Նկուղային հարկն էլ անհրաժեշտության դեպքում կծառայի որպես ապաստարան։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Նմանատիպ նյութեր