211652_close_icon
views-count733 դիտում article-date 21:14 30-08-2024

Անա Օլիվերան վստահություն է հայտնել, որ հայ և ուրուգվայցի ժողովուրդների միջև կապերը կամրապնդվեն

Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անա Օլիվերան վստահություն է հայտնել, որ հայ և ուրուգվայցի ժողովուրդների միջև կապերը կամրապնդվեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Անա Օլիվերան նշել է X-ի իր միկրոբոլոգում կատարած գրառման մեջ՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ 

«Շատ շնորհակալ եմ, նախարար։ Հուսով եմ, որ հանդիպումը Ձեզ համար նույնքան արդյունավետ էր, որքան մեզ համար: Անկասկած, մեր ժողովուրդների միջև կապերը կամրապնդվեն», - նշել է Ուրուգվայի Ներկայացուցիչների Պալատի նախագահը։

Նմանատիպ նյութեր