700 դիտում
14:10 31-08-2024
ՄԻՊ-ն աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում էր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 28-30-ն աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում էր:
Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Պաշտպանը Կոպենհագենում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամների հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։
Մասնակիցները, ի թիվս այլնի, քննարկել են ցանցի աշխատանքների, Կառավարման խորհրդի գալիք ընտրությունների, ռազմավարական առաջնահերթությունների, հնարավոր մարտահրավերների հետ կապված հարցեր։
Անահիտ Մանասյանն ընդգծել է իր հանձնառությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ է ընդգրկվում եվրոպական ցանցի կառավարման մարմնում։

Նմանատիպ նյութեր
891 դիտում
18:18 05-09-2022
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում
1333 դիտում
21:35 21-07-2024
Իշխան Սաղաթելյանը աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում
901 դիտում
18:52 13-05-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն