211652_close_icon
views-count1036 դիտում article-date 14:25 01-09-2024

Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ առաջին դասարանցիներ, հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ,

Սիրելի՛ երեխաներ, այսօր դուք սկսում եք նոր ճանապարհ, որը լի է նոր գիտելիքներով և կարևոր ձեռքբերումներով։

Դպրոցում դուք կստանաք այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ դառնալու մեր երկրի համար արժանի քաղաքացիներ։

Իսկ ձեր ուսուցիչները կաջակցեն այս ճանապարհորդության ողջ ընթացքում։

Շնորհավորում եմ գիտելիքի օրվա առթիվ, սիրելի՛ երեխաներ։ Թող այս օրը լինի ձեր մեծ հաջողությունների և պայծառ ապագայի սկիզբը»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր