718 դիտում
15:13 02-09-2024
Երբեք ոչինչ կորսված չէ, Արցախի էջը փակված չէ. Սեյրան Օհանյան
Արցախ վերադառնալը ՀՀ իշխանությունների չաջակցելու պայմաններում դժվար է, բայց պետք է պայքարել: Այս մասին Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ուզում եմ հենց այս օրը՝ Արցախի այս տոն օրը ասել հետևյալը, որ երբևիցե մեր ժողովուրդը, ողջ ազգը և արցախահայությունը չպետք է ընկճվի: Ես շնորհավորում եմ արցախահայությանը Արցախի տոնի հետ կապված և ասում՝ երբեք, ոչինչ կորցված չէ, Արցախի էջը փակված չէ»,-ասաց նա:
Օհանյանն ընդգծեց՝ պետք է հասկանալ, որ հակամարտությունն ավարտված չէ. Ադրբեջանի հանցագործ գործունեությամբ անցած տարվա սեպտեմբեր ամսին Արցախի հայաթափմամբ իրականացվել է ցեղասպանություն: Այսինքն, հակամարտությունն ավելի է խորացել:
«Բացի այդ պետք է պաշտպանել Արցախի սուբյեկտայնությունը: Պաշտպանել այն առումով, որ Արցախի բոլոր ինստիտուտները, կառավարման ամբողջ համակարգը իրենց գործունեությունը շարունակեն Արցախի ժողովրդի կարգավիճակի և ամենակրաևորը՝ հետ վերադարձի պայմանների՝ հատկապես միջազգային անվտանգության երաշխիքների շրջանակներում:
Այդ առումով Արցախի ճակատագրի վերաբերյալ բանակցությունները գոյություն ունեցող ձևաչափով և այլ նոր ձևաչափերով այլընտրանք չունեն: Պայքարելն անհրաժեշտություն է և ովքեր որ այսօր անտեսում են Արցախը, որոնք Արցախի վրա խաչ են քաշել, նկատի ունեմ օրվա իշխանություններին, բարոյական հայ ժողովրդի շարքում տեղ չունեն»,- ընդգծեց Օհանյանը:

Նմանատիպ նյութեր
1456 դիտում
15:27 28-09-2023
Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու. հուսահատությունը մեղք է. Սերժ Սարգսյան
940 դիտում
17:22 20-02-2024
Արցախի էջը փակված չէ. «Գիտական Արցախը» նոր համար է լույս ընծայել․ Oragir.News
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»