211652_close_icon
views-count883 դիտում article-date 18:18 03-09-2024

«Ասուլիս է տալիս, ասում՝ իմ ստորագրությունը դրա տակ չկա, բա Պրահայում ողորմած պապս էր ստորագրո՞ւմ»․ Էդուարդ Շարմազանով․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ ««Արմեն Աշոտյանն ազատ կարձակվի, երբ Նիկոլ Փաշինյանը ցանկանա նման որոշում կայացնել, քանի որ, ըստ իմ խորը համոզման՝ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և քաղաքական հետապնդման զոհ»,- լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ դատարանի բակում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ եթե քաղաքական որոշում կայացվի, որ Արմեն Աշոտյանը պետք է ցմահ նստի, ուրեմն ցմահ կնստի։

Իսկ թե ինչու Արցախի անկախության օրվա հետ կապված գործող իշխանությունը ոչ մի հայտարարություն չարեց, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Եթե Նիկոլ Փաշինյանն իրենց հաղորդագրություն գրեր, որ հիմա բոլորդ պետք է փառաբանեք Արցախի անկախության օրը, բոլորն առանց բացառության կփառաբանեին։ Հրահանգը կտա՝ Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը հերոս են, Արմեն Աշոտյանը սուպեր հերոս, հրահանգ չի տա, կլռեն։ Ես այս իշխանություններից տենց բան էլ չեմ սպասում։ Մի իշխանություն, որը ստորագրել է Արցախի հանձնումը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ու դա ասում է՝ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահը, որն ասել է, որ Արցախը ներառյալ Ադրբեջանի կազմում է, Բորելն է ասել, որ Նիկոլ Փաշինյանն առաջին հայ ղեկավարն է, որը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, Լավրովը, Պուտինն են ասել։ Ասուլիս է տալիս, ասում՝ իմ ստորագրությունը դրա տակ չկա, բա Պրահայում ողորմած պապս էր ստորագրո՞ւմ։ Մակրոնի, Միշելի, Էրդողանի, Ալիևի հետ ո՞վ էր այնտեղ։ Իրենք հանձնող իշխանություն են․ Արցախը հանձնել են, իրենց ամբողջ քաղաքական գործունեությամբ առաջին իսկ օրվանից դեմ են արցախյան շարժման իդեալներին, հերոսամարտին։ Իրենց համար Հայաստան էլ չկա․ ընդամենն աթոռատեղ է»»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր