211652_close_icon
views-count985 դիտում article-date 19:43 03-09-2024

Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Սիզանգի ինքնավար շրջանի պատվիրակությանը

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Սիզանգի ինքնավար շրջանի՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի փոխնախագահ և գլխավոր քարտուղար Վան Գանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Երևանի քաղաքապետի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունները գտնվում են  բարձր մակարդակի վրա։

«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում քայլեր ձեռնարկել երկուստեք գործակցությունն ամրապնդելու և աշխուժացնելու համար: Վստահ եմ, որ կան բազմաթիվ ուղղություններ և ծրագրեր, որոնք կարող են նպաստել Երևանի և Չինաստանի շրջանների միջև արդյունավետ և փոխշահավետ համագործակցությանը»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը։

Կողմերը բարձր են գնահատել Երևանի և Չինաստանի դեսպանության համագործակցությունը և քննարկել առաջիկա ծրագրերը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր