211652_close_icon
views-count967 դիտում article-date 16:04 04-09-2024

Ջերմուկում սրճարան, կենդանի երաժշտություն, ժամանցի հետ կապված որոշակի խնդիրներ կան. Նիկոլ Փաշինյան․ news.am

Հիմնանորոգվում է Ջերմուկի «Գլաձոր» առողջարանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է news.am-ը:

«Մասնավոր ընկերությունն իրականացնում է մոտ 7.5 մլրդ դրամի ներդրում»,- նշել է վարչապետը:

«Ջերմուկում կա երկու ուղղությունը, հիմնական ընկալումը առողջարանային է, բուժումներ եւ այլն: Երկրորդ հատվածի համար, օրինակ, պետք է մտածել... Ջերմուկում դժվար է կենդանի երաժշտություն գտնել, երեկոյան գնալ մի տեղ ջազ լսել: Ջերմուկում սեզոնին, երիտասարդության համար հետաքրքիր լինելու համար պետք է դիսկոտեկներ կազմակերպել, բիզնեսը պետք է այդ  տրամաբանության մեջ մտնի, որովհետեւ Ջերմուկ գալիս ես, մաքուր օդը կա, քայլելը կա, պրոցեդուրաները կան, շատ լավ է, բայց սրճարան, կենդանի երաժշտություն, ժամանցի հետ կապված որոշակի սահմանափակումներ կան: Համայնքը բիզնեսի հետ աշխատելով դա կարող է կազմակերպել»,-ասաց նա:

Փաշինյանին ներկայացվեց, որ Ջերմուկում 7,5 մլրդ դրամանոց մասնավոր ներդրումային ծրագիր է իրականացվում, որը լինելու է առողջարան։

Նմանատիպ նյութեր