211652_close_icon
views-count781 դիտում article-date 19:58 04-09-2024

ԲԴԽ անդամները հանդիպել են Աստանայի միջազգային արբիտրաժային կենտրոնի և միջազգային տնտեսական դատարանի ներկայացուցիչների հետ

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Հայկ Գրիգորյանը և Էդգար Հովհաննիսյանը այսօր ընդունել են Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի /ԱՄՖԿ/ ներքո գործող Միջազգային արբիտրաժային կենտրոնի և Դատարանի գործերի կառավարման վարչության գործադիր տնօրեն Ալմաթ Իգենբայևին, նույն կենտրոնի ներքո գործող Միջազգային արբիտրաժային կենտրոնի և Դատարանի գործերի կառավարման վարչության աշխատակից Ալինա Թուլեգենովային, Հայաստանում Ղազախստանի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բոլատ Իմանբաևին և Երևանում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական Ալիխան Ախմետովին:

Այնուհետև հյուրերը ներկայացրել են Աստանայի միջազգային տնտեսական կենտրոնի կառուցվածքը, նշել են, որ Կենտրոնը մրցակցում է աշխարհի լավագույն դատարանների հետ և ներառվել է ավելի քան 10000 բիզնես պայմանագրերում որպես առաջնակարգ դատարան, այդ թվում նաև, քանի որ Կենտրոնը ունի հատուկ իրավական ռեժիմ, որը կախված չէ Ղազախստանի դատական համակարգից, հիմնված է անգլիական իրավունքի սկզբունքների վրա, իսկ գործավարության պաշտոնական լեզուն անգլերենն է:

ԲԴԽ անդամներ Հայկ Գրիգորյանը և Էդգար Հովհաննիսյանը ներկայացրել են Հայաստանի դատական համակարգի կառուցվածքը, կարևորել արբիտրաժ-դատարան համագործակցությունը և նշել, այդ թվում արբիտրաժի ու այլընտրանքային վեճերի գործիքակազմի ընդլայման արդյունքում 2023 թվականի ընթացքում կատարված բարեփոխումների մասին, որի արդյունքում քաղաքացիական դատարաններում ծանրաբեռնվածությունը իջել է շուրջ 80 տոկոսի չափով:

Հանդիպման ընթացքում դեսպանը և ԲԴԽ անդամները հույս են հայտնել, որ երկու երկրների բարեկամությունը կընդլայնվի նաև դատական ոլորտում, ինչպես նաև քննարկվել է հետագա համագործակցությունն այս ոլորտում զարգացնելու, համատեղ դասընթացներ ու վերապատրաստումներ կազմակերպելու հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր