652 դիտում
10:21 05-09-2024
Բաքվի խոսույթում տեղ գտած մոտեցումը, թե ՀՀ ԶՈւ-ի վրա պետք է սահմանափակում դրվի, պետք է դիտարկել որպես Հայաստանի գլխին իջեցված հերթական նախապայման․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանական խոսույթում վերջին շրջանում տեղ գտած այն մոտեցումը, թե ՀՀ զինված ուժերի և սպառազինության մատակարարումների վրա պետք է սահմանափակումներ դրվի, պետք է դիտարկել որպես Հայաստանի գլխին իջեցված հերթական նախապայման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այն, որ Հայաստանն այլընտրանք չունի և ցանկացած իշխանության դեպքում պետք է մեծ ուշադրություն դարձնել պաշտպանական խնդիրներին, այդ թվում` սպառազինության, զինտեխնիկայի գնումներին, նույնիսկ քննարկման ենթակա էլ չէ (գործող իշխանության գործոնը դեռ մի կողմ դրած):
Այն, որ միջազգային իրավունքի և ընկալման տեսանկյունից, Հայաստանի քայլերը հասկացված են` հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն ու գեներացվող ատելությունը, դա ևս քննարկելի չէ:
Այս ամենը հասկանում են նաև Բաքվում, սակայն փորձում են օգտագործել ՀՀ գործող իշխանությունների դեմ բազմիցս խաղարկված մտրակի քաղաքականությունը` Հայաստանի շուրջ օղակն առավելագույնս սեղմելու և ոտքի կանգնելու շանսից զրկելու համար», - գրել է նա:

Նմանատիպ նյութեր
2245 դիտում
12:38 15-03-2021
Մոտեցումը, թե նախորդներն ամեն ինչ «ջարդեցին» Փաշինյանի գլխին, մեղմ ասած արժանահավատ չէ։ Տ. Աբրահամյան
25517 դիտում
23:54 20-11-2021
Այսօր արդեն Փաշինյանի ԱԳ նախարարն է հայտարարել, որ Թուրքիան նոր նախապայման է առաջադրել. Տիգրան Աբրահամյան