433 դիտում
12:20 06-09-2024
Եղեգնաձոր, Արարատ և Վարդենիս համայնքներում կկառուցվեն նոր մարզահամալիրներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ մարզերում սպորտային համալիրների կառուցման և դրանց շահագործման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի ներկայացուցիչ Էլեն Հովեյանը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Կողմերը, մասնավորապես, հայտնել են իրենց պատրաստակամությունը փոխշահավետության և համագործակցության սկզբունքների հիման վրա նպաստելու ՀՀ մարզերում նոր մարզահամալիրների նախագծմանը, կառուցմանը, կահավորմանը, ինչպես նաև դրանց շահագործմանը։ Մարզահամալիրները պետք է ներառեն լողավազան, ֆիթնես սրահներ և մարմնակրթության համար նախատեսված այլ սրահներ` ապահովված նորագույն մարզագույքով:
«Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի կողմից առաջիկայում նմանօրինակ մարզահամալիրներ պետք է կառուցվեն Եղեգնաձոր, Արարատ և Վարդենիս համայնքներում:
Ողջունելով կարևոր համագործակցության մեկնարկը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության համար և ընդգծել պետություն-մասնավոր հատված կապերի զարգացումն ու ամրապնդումը։
Շեշտելով մարզերում ֆիզիկական կրթությունն ու առողջ ապրելակերպը հասանելի դարձնելու ու նոր ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մարզահամալիրի կառուցման ու շահագործման գործում կենտրոնի ունեցած հարուստ փորձը՝ նախարարը հույս է հայտնել, որ մարզահամալիրների կառուցումը կմեկնարկի ամենասեղմ ժամկետներում:
Կողմերը քննարկել են նաև կազմակերպական և հողահատկացման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր
4176 դիտում
23:55 20-03-2016
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը, Արարատ-Եղեգնաձոր ավտոճանապարհի Երասխ-Ելփին հատվածը փակ է
1914 դիտում
14:07 27-12-2018
Վարդենիս, Ձորագետ, Վարդանաշեն համայնքներում 2019-ի փետրվարի 17-ին ընտրություններ են
Այս բաժնից
745 դիտում
15:37 22-10-2024
Օծվել են Սասունիկի Սուրբ Խաչ եկեղեցու 72 քարե խաչերը. տեսանյութ