1959 դիտում
14:07 27-12-2018
Վարդենիս, Ձորագետ, Վարդանաշեն համայնքներում 2019-ի փետրվարի 17-ին ընտրություններ են
Կառավարությունն այսօրվա նիստում Լոռու մարզի Ձորագետի համայնքի ղեկավարի, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի Վարդանաշենի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշման նախագիծ ընդունեց:
Արտահերթ ընտրություններ են անցկացվելու, քանի որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը 2018 թվականի դեկտեմբերի 2-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: Լոռու մարզի Ձորագետ համայնքի ղեկավար Լյովա Գրիգորյանը 2018 թվականի նոյեմբերի 13-ին մահացել է: Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը 2018 թվականի նոյեմբերի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված համայնքներում արտահերթ ընտրությունների անցկացման համար առաջարկել է 2019 թվականի փետրվարի 17-ը։
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
21:55 26-05-2024
Ժամը 20։00-ի դրությամբ Դեբեդ, Տաշիր, Փամբակ, Ձորագետ գետերի ավազանում դիտվել է ջրի մակարդակի նվազում
2978 դիտում
16:25 08-08-2020
ՏԿԵ նախարարը Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքը
1111 դիտում
18:18 26-01-2024
Իջևան և Վարդենիս համայնքներում կիրականացվի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևից բխող կարևոր ծրագիր