211652_close_icon
views-count1417 դիտում article-date 14:18 06-09-2024

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում սեպտեմբերի 6-ին կեսօրից հետո, 7-ին և 10-ին երեկոյան ժամերին 8-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում սեպտեմբերի 6-ին և 10-ին կեսօրից հետո, 7-8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 6-ին՝ առանձին հատվածներում ինտենսիվ։ Սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 8-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Նմանատիպ նյութեր