19664 դիտում
11:35 07-09-2024
Վրաերթ՝ Արմավիրի մարզում․ 18-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Գեորգի Հակոբյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Մոնթեավան գյուղի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 15-ամյա Սերգեյ Կ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածին Գեորգի Հ․-ն իր ավտոմեքենայով տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը, ապա վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գուրգեն Մելիքյանն ու Սմբատ Կնյազյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ա․ Կարապետյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+