70154 դիտում
13:45 07-09-2024
Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. Հերհերի ջրամբարի մոտ բախվել են «ՎԱԶ 2107»-երը. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում Հերհեր բնակավայրի վարչական տարածքում՝ ջրամբարի հարևանությամբ, բախվել են 2 «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։
Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, որից հետո մահացածին են դուրս բերել ավտոմեքենայից։
Օպերատիվ է գործել Վայքի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ, ավագ քննիչի Զ. Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը վարորդներն են։
Ավտոմեքենաները տեղափոխվուն են ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+