211652_close_icon
views-count910 դիտում article-date 21:13 07-09-2024

Երևանում տեղի է ունեցել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության բացման արարողությունը

Երեւանում տեղի ունեցավ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության բացման արարողությունը:

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշեց, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության արժեքներն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու Սփյուռքը, քաղաքացիները, տարածքն ու հողը, հայոց նյութական եւ հոգեւոր մշակույթը, հայոց ավանդական ընտանիքն ու քրիստոնեական առաքելական բարոյագիտությունը, հայկականությունն ու ազգային նկարագիրը:

«Մեր սկզբունքներն են՝ արդարություն, ռացիոնալիզմը, պրոֆեսիոնալիզմը, պատասխծանատվությունը, հետեւողականությունն ու կիրառականությունը: Մեր նպատակներն են՝ դիմագրավել երկրի ապամոնտաժման իրականացվող քաղաքականությանը, պայմաններ ստեղծել պետության անվտանգության եւ կենսունակության բարձրացման համար, հնարավորություններ ապահովել քաղաքացու երջանիկ եւ արժանապատիվ կյանքի համար»,- ասաց նա եւ հավելեց, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը հարթակ է, որը միավորում է տարբեր ոլորտների մասնագետների:

Նմանատիպ նյութեր