9704 դիտում
14:30 16-05-2014
Տեղի է ունեցել ԱԻՆ Կարգավար-օպերատորների նոր ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը. ֆոտոշարք
Այսօր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ Կարգավար-օպերատորների նոր ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ: Կարմիր ժապավենը կտրեցին Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կլեր Մեդինան:
Կենտրոնը պատրաստվել է ՀՀ ԱԻ նախարարության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի, Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության, ՄԱԶԾ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համատեղ ջանքերով:
Արդյունքում` ակադեմիայում ստեղծվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած բազմաֆունկցիոնալ վարժախաղարկային համալիր, որտեղ գործնական գիտելիքներ ու հմտություններ կստանան ինչպես տարբեր ոլորտների արագ արձագանքման ծառայությունների կարգավար-օպերատորները, այնպես էլ` այս համակարգում աշխատող այլ մասնագետներ: Ուսումնական կենտրոնն ամբողջությամբ հարմարեցված է սայլակավոր հաշմանդամների կարիքների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3517 դիտում
19:02 17-10-2018
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա ՀԳՉԱ-ԵՊՀ չինագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
661 դիտում
17:39 10-01-2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ
1648 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել