211652_close_icon
views-count805 դիտում article-date 23:26 07-09-2024

Օրհնվել է Իրանի 55-րդ Համահայկական խաղերի ջահը

Սեպտեմբերի 10-ին Թեհրանի «Արարատ» մարզավանում կկատարվի Իրանի 55-րդ Համահայկական խաղերի բացումը, որը յուրաքանչյուր տարի նախաձեռնում է Հ.Մ. «Արարատ» կազմակերպության Մարզական միությունը: Այս տարվա խաղերը նվիրված են Հ.Մ.Ա.Կ-ի հիմնադրման ու գործունեության 80-ամյակին, գրում է parstoday.ir-ը:

Մինչ այդ՝ սեպտեմբերի 6-ին, «Արարատ» մարզավանի Ս.Խաչ մատուռի շրջափակում կրոնական արարողությամբ օրհնվեց խաղերը խորհրդանշող ջահը, որը պահվելու է մատուռում մինչև խաղերի բացման օրը:

Նմանատիպ նյութեր