211652_close_icon
views-count829 դիտում article-date 14:43 10-09-2024

Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա

Երևանի ավագանին քննարկում է մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու հարցը։

«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը տեղեկացրել է, որ թարմացվել է մայրաքաղաքի ճանապարհափողոցային ցանցը. «Անցած տարիներին կառուցվել էին որոշ ճանապարհներ՝ Մոնթե Մելքոնյան, Հյուսիս-հարավ և այլն, որոնք որևէ փաստաթղթում արտացոլված չէին ճիշտ հետագծով։ Ուսումնասիրություններ են իրականացվել, որոնք ներառվել են փաստաթղթերում»,- ասել է նա։ Ըստ Սեդոյանի՝ տրանսպորտային ցանցը մշակվել է նախորդ գլխավոր հատակագծի հիմնակմախքի վրա. «Այն հատվածները, որոնք նախորդ փաստաթղթի ռազմավարական ծրագրերով չեն իրականացվել, բայց այսօր արդիական են, ներառվել են այս փաստաթղթում»,- ասել է նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին ի պատասխան՝ նա նշել է, թե անդրադարձ կա նաև պլանավորված ճանապարհներին. «Հայեցակարգային առաջարկներն այս փաստաթղթում ներառվել են»։ Ըստ նրա՝ կառուցված ճանապարհները վերհանվել են թվային պլատֆորմներից ու տեղայնացվել կադաստրային քարտեզների հետ։

Նմանատիպ նյութեր