211652_close_icon
views-count1006 դիտում article-date 19:25 10-09-2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և անդրադարձել Արգենտինայի հետ ձևավորված երկկողմ բարեկամական հարաբերություններին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Արգենտինա համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները:

Երկուստեք ընդգծվել է, որ կա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հսկայական ներուժ, և անհրաժեշտ են համատեղ ջանքեր այն իրացնելու համար:

Փոխվարչապետը և դեսպանը ընդգծել են Արգենտինայում հայկական համայնքի գործունեության կարևորությունը երկու երկրների միջև կապերի ամրապնդման տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր