211652_close_icon
views-count1483 դիտում article-date 20:12 10-09-2024

Դատարանը Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք կիրառեց

Դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ազատել կալանավայրից, սակայն տնային կալանքի որոշում ընդունել։

Դատարանը նաև արգելեց ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ունենալ կապ որևիցե մեկի հետ՝ բացի մերձավոր ազգականներից։ Վահե Դոլմազյանը նաև նշանակեց նրա նկատմամբ 25 մլն դրամ գրավ։

Նշենք, որ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանքի տակ անցկացրել է մեկ տարի և հինգ ամիս։

Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Նմանատիպ նյութեր