211652_close_icon
views-count892 դիտում article-date 21:27 10-09-2024

Մատենադարանի պատվիրակությունն ԱՄՆ-ում հանդիպել է Նուբար Աֆեյանին

Տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ՝ Մատենադարանի պատվիրակությունը Բոստոնի և Նյու Յորքի հայագիտական օղակների, թանգարանների պատասխանատուների և բարերարների հետ կքննարկի գիտական ու գործնական կապերի խորացման հնարավորությունները: Սեպտեմբերի 9-ին պատվիրակությունն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան (Բոստոն), հանդիպել գործադիր տնօրեն Ջեյսըն Սոհիկյանի և աշխատակիցների հետ, ծանոթացել ցուցադրություններին և Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցների՝ թանգարանի ձեռագրական հավաքածուների երկու տասնյակից ավելի նորոգած մատյաններին: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։ 
 
Պատվիրակությունը հանդիպել է նաև բարերար, դոկտոր Նուբար Աֆեյանին, ներկայացրել Մատենադարանի ընթացիկ և հեռանկարային գործունեությունը, քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները:

Նմանատիպ նյութեր