211652_close_icon
views-count1000 դիտում article-date 21:21 06-05-2024

Իսրայելում հայտարարել են, որ պատանդներին ազատելուց ՀԱՄԱՍ-ի հրաժարվելու պատճառով ստիպված կլինեն Ռաֆահում գործողություններ սկսել

Իսրայելը ստիպված կլինի գործողություններ սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու առաջարկից ​​ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հրաժարվելու  պատճառով։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին առևանգվածների ընտանիքների հետ հանդիպմանը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ հավելելով, որ պատանդներին վերադարձնելու ջանքերը շարունակվում են:

«Մենք մտադիր ենք հասնել պատերազմի նպատակներին, սակայն ՀԱՄԱՍ-ի հրաժարումը ցանկացած ծրագրից, որը թույլ կտա վերադարձնել պատանդներին, մեզ ստիպում է գործողություն սկսել Ռաֆահում», - ասել է Գալանտը, ում խոսքը մեջբերել է The Times of Israel-ը։
 

Նմանատիպ նյութեր