211652_close_icon
views-count493 դիտում article-date 09:47 13-09-2024

Ուսումնասիրել ենք ՀՀ զբոսաշրջային ներուժը՝ դիվանագիտական կապերի ամրապնդման հարցում․ Պոլոլիկաշվիլի

ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձերդ գերազանցություն Արարատ Միրզոյանի՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ։ Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի զբոսաշրջային ներուժը՝ դիվանագիտական կապերի ամրապնդման և փոխըմբռնման խթանման հարցում։ Ձգտում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ հանուն ավելի միասնական և խաղաղ աշխարհի»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր