1066 դիտում
15:29 13-09-2024
Մեր դպրոցը պետք է մոտ լինի կյանքին. ԿԳՄՍ նախարար
Մեր դպրոցը պետք է մոտ լինի կյանքին: Չի կարող մեր երեխաների կյանքը լինի մի բանի մասին, մեր դպրոցը լինի տրամագծորեն այլ բանի մասին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Սա է եղել մեր կրթության հիմնական խնդիրներից մեկը, որ դպրոցը գնալով կորցրել է կապը երեխաների հետ, և երեխաներին դարձել է ծայրահեղ անհետաքրքիր դպրոցում գտնվելը: Դպրոցը պետք է խոսի երեխայի հետ, խոսի այդ երեխային հասկանալի լեզվով ու ձևով՝ օգտագործելով այդ լեզուն նրան սովորեցնելու այն գիտելիքները, այն արժեքները, այն հմտությունները, որոնց կարիքն ունեն»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
2669 դիտում
20:27 20-03-2015
Նոր Նորքի թիվ 135 հիմնական դպրոցը եւ Վահագնաձորի դպրոցը համագործակցում են
Այս բաժնից
634 դիտում
13:31 18-01-2025
Բագրատ Սրբազանի այցը Իրան կրում է մասնավոր բնույթ