211652_close_icon
views-count2630 դիտում article-date 20:27 20-03-2015

Նոր Նորքի թիվ 135 հիմնական դպրոցը եւ Վահագնաձորի դպրոցը համագործակցում են

Նոր Նորք վարչական շրջանի Գ. Ստեփանյանի անվան հ. 135 հիմնական դպրոցի և Լոռու մարզի Վահագնաձորի միջնակարգ դպրոցի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում 5-օրյա այցով Երևանում են հյուրընկալվել Վահագնաձորի դպրոցի աշակերտներն ու մանկավարժները: Աշխատանքային և ժամանցային հետաքրքիր ծրագրի շրջանակներում դպրոցները բարեկամության կամուրջ ձգեցին Երևանի Նոր Նորք և Լոռու մարզի Վահագնաձոր շրջանների միջև: Հերթական անմոռաց օրը առավել ուշագրավ դարձավ «Հմուտ, հանճարեղ լոռեցին» խորագրով միջոցառմամբ, որին ներկա էին Վահագնաձորի դպրոցի աշակերտներն ու մանկավարժները, Նոր Նորքի հոգևոր հովիվ տեր Նորայր քահանա Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, Հայաստանի գրողների միության անդամներ Վաչագան Սարգսյանն ու Լիպարիտ Սարգսյանը, անվանի այլ գործիչներ և պաշտոնատար անձիք: Նորնորքեցի դպրոցականները նորովի բացահայտեցին Թումանյան մարդուն, ստեղծագործողին, գրական, ազգային և հասարակական գործչին: Հյուրերը արժևորելով երկու դպրոցների միջև ձևավորվող համագործակցության նշանակությունը` մաղթեցին, որ այն հաստատուն ու հարատև լինի` ի նպաստ նոր սերնդի կրթության ու դաստիարակության:

Նմանատիպ նյութեր