211652_close_icon
views-count1081 դիտում article-date 21:33 15-09-2024

Նշվել է Մասիս քաղաքի հիմնադրման 55-ամյակը

Մասիսում մեծ հանդիսավորությամբ նշվել է քաղաքի հիմնադրման 55-ամյակը:

Տեղի են ունեցել տարատեսակ ցուցահանդեսներ, Խաչվերաց տոնի առիթով խաչափայտն է դուրս բերվել եկեղեցուց, և թափորով երթ է տեղի ունեցել դեպի քաղաքային հրապարակ, որտեղ տեղի է ունեցել անդաստանի արարողակարգ, ապա՝ այցելություն պանթեոն, տոնական եւ մարզական շքերթներ եւ բազմաթիվ այլ միջոցառումներ, վերջում՝ մեծ համերգ:

Մաիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն իր ելույթում նշել է, որ Մասիսը արարող, արտադրող եւ աշխատատեղ ստեղծող համայնք է:

Օրն ամփոփվել է քաղաքի օրվան նվիրված մեծ համերգային ծրագրով:

Նմանատիպ նյութեր