19547 դիտում
20:55 16-09-2024
Ավտովթար՝ Արարատի մարզում. Խոր վիրապի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն ու «Setra» ավտոբուսը. կա վիրավոր. ավտոբուսում եղել է մոտ 45 երեխա. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Վեդի խոշորացված համայնքի Խոր վիրապի խաչմերուկում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Կարեն Պետրոսյանի վարած «Setra» մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ 38-ամյա Հակոբ Պետրոսյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Պետրոսյանի ուղևոր՝ Հոլանդիայի քաղաքացի 55-ամյա Ջուլիետա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Ադամյանն ու Հակոբ Հակոբյանը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսում եղել են մոտ 45 անչափահասներ, բարեբախտաբար, նրանք չեն տուժել։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+