211652_close_icon
views-count1024 դիտում article-date 20:19 17-09-2024

Աղձքում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից:

«Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր