211652_close_icon
views-count29179 դիտում article-date 10:26 19-09-2024

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ պարեկները Գարգառ գյուղի գազալցակայանի մոտ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ են լսել․ հայտնաբերվել է ատրճանակ և կրակված պարկուճ․ կա ձերբակալված

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին է զանգահարել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակից պարեկ Սարգսյանը և հայտնել, որ Գարգառ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ նկատել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որից ընթացքի ժամանակ կրակոցի ձայն է լսվել, անմիջապես կանգնեցրել են այն, որի սրահի առջևի աջ ոտնատեղի տեսանելի հատվածում նկատել են մեկ պարկուճ, իսկ նստատեղի տակ՝ ատրճանակին նմանվող առարկա և մեկ պահեստատուփ, ինչի համար նշված ավտոմեքենան և վարորդին տեղափոխել են ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 16-ին՝ ժամը 01։45-ի սահմաններում, խուլիգանություն կատարելու հիմնավոր պատճառով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Ն․ Խ․-ն, ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Խ․ Դ․-ն և 27-ամյա Գ․ Շ․-ն տեղափոխվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է մեկ պարկուճ, ատրճանակին նմանվող հրազեն, փամփշտատուփ, որի վերաբերյալ Խ․ Դ․-ն հայտնել է, որ հիշյալ օդաճնշիչ ատրճանակը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել 2023թ-ին Վանաձոր քաղաքի զենքի խանութից և սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, նշված ատրճանակով նշված վայրում մեկ անգամ ավտոմեքենայի հետևի նստատեղի պատուհանից կրակել է դեպի օդ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 23։40-ի սահմաններում, Գարգառ գյուղի Կենտրոնական փողոցի վերջնամասում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Խ․ Դ․-ն ձերբակալվել է: Ուղևորներ Ն․ Խ․-ն և Գ․ Շ․-ն հրավիրվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին, իսկ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Խ․ Դ․-ի, Գ․ Շ․-ի և Ն․ Խ․-ի հետ միասին, ինչպես նաև հայտնաբերված ատրճանակը, կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր