1282 դիտում
10:55 19-09-2024
Նարեկ Մալյանն ազատության մեջ է
Գրող, քաղաքացիական ակտիվիստ, քաղաքական տեխնոլոգ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել:
Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև չորս տարի ժամկետով: Նա ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։
Ապրիլի 12-ին դատարանը Մալյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել մեկ տարվա ազատազրկման։

Նմանատիպ նյութեր
4540 դիտում
16:20 28-01-2020
Նարեկ Մալյանն ազատ արձակվեց
1060 դիտում
08:03 19-12-2023
Նարեկ Մալյանն ազատ կարձակվի՞. «Ժողովուրդ»
Այս բաժնից
451 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի