ԱԺ-ում քննարկվել են համընդհանուր պարբերական դիտարկման ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները
Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները քննարկվել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկման ձեւաչափով հրավիրված հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Ծաղկաձորում: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել երեխաների իրավունքներին վերաբերող օրենքին, ազգային փոքրամասնությունների խնդիրներին առնչվող մարտահրավերներին եւ առաջարկվող լուծումներին, ինչպես նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներին ու այդ ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: