45115 դիտում
15:57 28-09-2024
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականի հետքերով․ Երևանում և մարզերում պարեկները փրկել են բազմաթիվ կյանքեր՝ հայտնաբերելով 200-ից ավելի վտանգավոր բեռնատարներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականներն է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը փոխանցել ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանին, ՊԾ մարզերի գումարտակների հրամանատարաներին, որ 24 ժամ ռեժիմով պետք է աշխատեն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ և դրա մեջ է մտնում նաև բեռնատար ավտոմեքենաների այն վարորդների հայտնաբերումը, ովքեր սահմանված քաշից ավելի բեռ կտեղափոխեն, չեն պահպանի ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, ավտոմեքենաները կլինեն անսարք վիճակում, այդ թվում հետևի և դիմացի լույսերը աշխատելիս չեն լինի, կլինեն ոչ համապատասխան ստանդարտների, ապա դադարեցնեն նշված տրանսպորտային միջոցների շահագործումը՝ մինչև վարորդները թերությունները կվերացնեն ու այդ ամենի արդյունքում կնվազի ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մոտ 1 ամիս է` ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզերի պարեկները հայտնաբերել են 200-ից ավելի բեռնատար վարորդների, որոնց ավտոմեքենաները` հիմնականում «КамАЗ», «ԶԻԼ», «Shacman», «ԳԱԶ 53» մակնիշի, չեն ունեցել ավտոմեքենաների վրա արգելակման լույսերն ազդարարող լուսատուներ, եղել են դեպքեր, որ ավտոմեքենաները վարելիս հետևի անիվները եղել են վտանգավոր, ժողովրդի լեզվով ասած` «շողուլից» ընկած։
Բավականին ակտիվ են Երևանի պարեկները՝ գնդի հրամանատար Ա․ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալներ Լևոն Մանուկյանի, Անդրանիկ Խաչատրյանի, ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, ՊԾ Լոռու մարզի գումարտակի՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի, ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, ՊԾ Տավուշի մարզի գումարտակի՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, ՊԾ Շիրակի մարզի գումարտակի՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ պարեկները հայտնաբերել են բազմաթիվ բեռնատարներ, որոնք ունեցել են ավտոտեխնիկական լուրջ խնդիրներ ու եթե պարեկները չդադարեցնեին նրանց շահոգործումը՝ մինչև խնդիրների վերացումը, ապա վթարները անպակաս կլինեին։
Այդ սրտացավ աշխատանքի շնորհիվ, կարելի է ասել, պարեկների կողմից բազմաթիվ կյանքեր են փրկվել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարների վարորդների 90 տոկոսը ընդունել է, որ ունի տեխնիկական խնդիրներ և կարճ ժամանակում վերացրել են թերությունները։ Պարեկային ծառայությունը շարունակում է նույն տեմպով աշխատել՝ ապահովելով վարորդների անվտանգ երթևեկությունն ու հետիոտնների անվտանգ տեղաշարժը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+