211652_close_icon
views-count1234 դիտում article-date 13:41 01-10-2024

Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու․ ԲԴԽ խոսնակ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ մամուլի քարտուղար, ԲԴԽ նախագահի խորհրդական Մերի Գևորգյանը։

«Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:

Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել:

Քանի որ Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը մտերիմ ընկերներ են, մամուլում լուրեր կան, որ Կարեն Անդրեասյանը ևս հրաժարական կտա:

Նմանատիպ նյութեր