38518 դիտում
12:55 02-10-2024
Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում. տղամարդը, ծառ կտրելիս, ծառի մի հատվածն ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 147 կմ հատվածում՝ դեպի Ջերմուկ տանող գոտում՝ «Դարբ» գետի ափին, տղամարդու դի կա ու վրան էլ՝ կտրած ծառ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Թորգոմ Ղամբարյանն ու կրտսեր պարեկ Արման Գազարյանը։
Ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը, սակայն տեղում պարզվել է, որ դեպքը, որը տեղի է ունեցել, Ջերմուկի վարչական տարածքում է, ինչի համար էլ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ։
Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները նշված հատվածում՝ կտրած հաստաբուն ծառի տակ հայտնաբերել են տղամարդու մարմին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ծառը կտրելիս է եղել էլեկտրական սղոցով, երբ այն ընկել է իր վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Կտրված ծառի վրա հայտնաբերվել է փայտե սանդուղք, իսկ քիչ այն կողմ՝ էլեկտրական սղոց։
Դեպքի մասին ոստիկանության Ջերմուկի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+