211652_close_icon
views-count2179 դիտում article-date 20:51 02-10-2024

Երևանի Թումանյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՀՀ մայրաքաղաքում ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 23:00-ից 07:00-ն հատված առ հատված՝ միակողմանի փակ է լինելու Թումանյան փողոցը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Թումանյան-Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: 

Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում և պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում քաղաքացիների ներողամտությունը:

Նմանատիպ նյութեր